Պատերազմի ընթացքում Սիրիայում ոչնչացվել է մոտ 300 հնագիտական հուշարձան
Մշակույթ
14:15 13/11/2015

Պատերազմի ընթացքում Սիրիայում ոչնչացվել է մոտ 300 հնագիտական հուշարձան

Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում մոտ 300 հնագիտական հուշարձան է ոչնչացվել: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Սիրիայի  հնությունների և թանգարանների վարչության գլխավոր տնօրեն Մաամուն Աբդուլքարիմը:

«Սիրիայի տարածքում գտնվող ավելի քան 10 հազար հնագիտական հուշարձաններից մոտ 300-ը վնասվել են»,- ասել է նա:

Ըստ նրա, հուշարձանները ոչնչացվում են ահաբեկիչների և կառավարական ուժերի միջև ընթացող բախումների հետևանքով, նաև անօրինական պեղումների:

Նա նաև նշել է գաղափարական պայքարի հետ կապված ավերածությունները, օրինակ բերելով ԻՊ ահաբեկչական խմբավորման գործողությունները Պալմիրայում և վնասները, որ հասցվել են մշակութային օջախների շրջակայքում ապօրինի շինարարության հետևանքով:

Նա նաև խոսել է այն քայլերի մասին, որոնք ուղղված են մշակութային արժեքների պահպանմանը: Մաամուն Աբդուլքարիմի խոսքով, 2012 թվականի վերջից, երբ բռնությունները դարձել էին համատարած, փակել են Սիրիայում բոլոր թանգարանները և հնագիտական ցուցանմուշները տեղափոխել են անվտանգ  վայրեր:


 

Placeholder
Պատերազմի ընթացքում Սիրիայում ոչնչացվել է մոտ 300 հնագիտական հուշարձան