Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կանխվել է Ուկրանիայի քաղաքացու կողմից ՀՀ ապօրինի թմրամիջոց ներկրելու դեպքը
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, ուղևորային մաքսային հսկողության բաժնի և ԱԱԾ սահմանային զորքերի աշխատակիցների հետ, բացահայտել և կանխել են հանրապետություն ապօրինի թմրամիջոց ներկրելու դեպք: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նոյեմբերի 10-ին Սան-Պաուլո-Դուբայ-Երևան չվերթի ժամանումից հետո մաքսատան աշխատասենյակում զննության ենթարկվեց Ուկրանիայի քաղաքացի, 1973 թվականին ծնված Իլինա Շելեվերի ուղեբեռը: Նրա ճամպրուկում գտնվող հեղուկ օճառի 7 տարաներից հայտնաբերվել են մեկական փաթեթ՝ սպիտակ գույնի փոշենման զանգվածով:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել փորձաքննության, որտեղ էլ պարզվել, որ ավելի քան 3 կիլոգրամ փոշենման զանգվածը «Կոկաին» թմրամիջոց է, որի արժեքը սև շուկայում կազմում է մոտ մեկ միլիոն դոլար:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ապօրինի թմրամիջոցը ձեռք էր բերվել Լատինական Ամերիկայում:
Իլինա Շելեվերը կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն: