Առողջապահության նախարարի կինը զբաղեցնում է ոլորտի ամենայուղոտ պաշտոններից մեկը. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:30 13/11/2015

Առողջապահության նախարարի կինը զբաղեցնում է ոլորտի ամենայուղոտ պաշտոններից մեկը. «Հրապարակ»

 «Հրապարակ»-ում կարդում ենք. «Վերջերս շատ է շոշափվել այն տեղեկությունը, թե առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, երբ 2014-ին նշանակվել էր նախարար, ազատել է իր կնոջը` Ելենա Ամիրխանյանին, որը 2006-ից զբաղեցնում էր առողջապահության նախարարի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնը: Բավական ժամանակ է անցել այդ իրադարձություններից, բայց նախարարը դեռ շարունակում է այստեղ-այնտեղ գլուխ գովել:

Սակայն պարզվում է՝ Մուրադյանի կինն այժմ զբաղեցնում է  առողջապահական ոլորտի ամենայուղոտ պաշտոններից մեկը. նա Առաքելություն Արևելք մարդասիրական օգնություն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում աջակցության ծրագրերի ղեկավարն է:

Հայտնի, որ այս կազմակերպությունը Գլոբալ հիմնադրամից տարեկան միլիոնավոր եվրոների աջակցություն է ստանում Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման համար: Էլ չենք խոսում այս կառույցում աշխատողների աշխատավարձերի մասին, որոնք հաստատ մի քանի անգամ բարձր են խորհրդականի համեստ աշխատավարձից»:

Placeholder
Առողջապահության նախարարի կինը զբաղեցնում է ոլորտի ամենայուղոտ պաշտոններից մեկը. «Հրապարակ»