Հանձնաժողովներում ՀԱԿ-ի թափուր թողած տեղերը կլրացվեն իշխանության ներկայացուցիչներով. ՀԺ
Օրվա մամուլ
09:31 14/11/2015

Հանձնաժողովներում ՀԱԿ-ի թափուր թողած տեղերը կլրացվեն իշխանության ներկայացուցիչներով. ՀԺ

«Ազգային ժողովում ներկայացված Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունները չեն կարողացել  առաջիկա հանրաքվեից առաջ ձևավորված բոլոր  1997 ընտրական տեղամասերում հանձնաժողովի 1-ական անդամներ նշանակել:

Սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված «Ոչ»-ի ճակատի մաս կազմող ՀԱԿ-ը նշանակումներ չի արել 245 տեղամասային հանձնաժողովներում, իսկ «Ոչ»-ի մյուս՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մաս կազմող ժառանգությունը՝ 118 տեղամասային հանձնաժողովներում»,-գրել է ՀԺ-ն:


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը  «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ ՀԱԿ-ի թափուր թողած  245 տեղերից  մոտ 2 տասնյակ  ՀԱԿ-ը հանձնաժողովի  քարտուղարի պաշտոն նշանակելու իրավունք է ունեցել, իսկ 5-6-ում՝ հանձնաժողովի նախագահ: Ժառանգությունը մի քանի տեղամասերում հանձնաժողովի քարտուղարի պաշտոն է կորցրել: Թափուր մնացած տեղերը, բնականաբար, կլրացվեն իշխանության ներկայացուցիչներով:

Placeholder
Հանձնաժողովներում ՀԱԿ-ի թափուր թողած տեղերը կլրացվեն իշխանության ներկայացուցիչներով. ՀԺ