Ավստրալիան կրկին մասնակցելու է «Եվրատեսիլին»
Մշակույթ
10:42 17/11/2015
Աշխարհ

Ավստրալիան կրկին մասնակցելու է «Եվրատեսիլին»

Ավստրալիան 2016-ին կրկին մասնակցելու է «Եվրատեսիլ» միջազգային մրցույթին: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The Guardian-ին:

Այս տարի Ավստրալիան առաջին անգամ էր մասնակցում եվրոպական մրցույթին: Այս երկրի ներկայացուցիչը  միայն եզրափակչում էր ելույթ ունեցել և զբաղեցրել հինգերորդ հորիզոնականը:  2016-ի մրցույթին Ավստրալիայի ներկայացուցիչն արդեն պետք է  սկսի կիսաեզրափակչից:

Դեռևս հայտնի չէ, թե ով է ներկայացնելու այդ երկիրը: Դեռևս հայտնի չէ նաև՝ արդյոք Ավսրտալիան կդառնա «Եվրատեսիլի» մշտական մասնակից: Նշվում է, որ եթե նույնիսկ հաղթի Ավստրալիան, 2017-ին մրցույթն այնուհանդերձ անցկացվելու է Եվրոպայում:
 

Placeholder
Ավստրալիան կրկին մասնակցելու է «Եվրատեսիլին»