Առկա մարտահրավերներն իրավունք չեն տալիս մեկ մարդու վրա թողնել պատասխանատվությունը. Թորոսյան
Քաղաքական
12:15 17/11/2015

Առկա մարտահրավերներն իրավունք չեն տալիս մեկ մարդու վրա թողնել պատասխանատվությունը. Թորոսյան

Պատմական ավանդույթի, կոլեկտիվ կառավարման քաղաքական մենթալիտետի տեսանկյունից հայ ժողովրդի համար առավել ընկալելի է կառավարման խորհրդարանական համակարգը:  Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը:

Ըստ նրա, խորհրդարանական կառավարման մոդելն անհրաժեշտ է ազգային անվտանգության տեսանկյունից՝ ելնելով մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական առանձնահատկուններից:

«Մեր տարածաշրջանային առանձնահատկությունները, մեր հարևանները, մեր արտաքին  քաղաքական մարտահրավերներն իրավունք չեն տալիս  մեկ մարդու վրա թողնելու քաղաքական պատասխանատվության, որոշումները կայացնելու պարտավորությունն ու իրավունքը:  Շատ վտանգավոր է: Մենք պարտավոր ենք գնալու կառավարման կոլեկտիվ կառավարման,  որտեղ պատասխանատվությունը կկրի ավելի հավաքական խումբ, որը հնարավորություն կտա ավելի ճարպիկ դիվանագիտություն բանեցնելու, մանևրելու, ճիշտ քաղաքականություն վարելու, ավելի քիչ ենթարկվելու արտաքին ճնշումներին:   Իսկ կոլեկտիվը կձևավորվի ընտրությունների արդյունքում»,- ասաց նա:

Շ. Թորոսյանը նաև նշեց, որ կոլեկտիվ կառավարման համակարգը դյուրացնելու է մեր տնտեսության մեջ առկա մոնոպոլիաների, օլիգարխիկ համակարգի դեմ պայքարը:

Պատգամավորը նշեց, որ դեկտեմբերի 6-ին հասարակ հայ մարդը կքվեարկի իր վաղվա օրվա անվտանգության, բարեկեցիկ կյանքի, պետության ու պետականության վաղվա կայունության համար:

Placeholder
Առկա մարտահրավերներն իրավունք չեն տալիս մեկ մարդու վրա թողնել պատասխանատվությունը. Թորոսյան