ԿԲ-ն խոստանում է ամանորին և գալիք նոր տարի գնաճը զսպել. «Իրավունք»
Օրվա մամուլ
09:33 18/11/2015

ԿԲ-ն խոստանում է ամանորին և գալիք նոր տարի գնաճը զսպել. «Իրավունք»

Ամանորին, ինչպես  նաև եկող տարվա մեջ գնաճ չի սպասվում: Համենայն դեպս, եթե հավատանք  ՀՀ ԿԲ նախագահ  Արթուր Ջավադյանին, ով «Իրավունք»-ի հետ զրույցում  ասել է. «Դրամավարկային քաղաքականության  բազմաթիվ մեխանիզմներ  ենք օգտագործում և շարունակելու օգտագործել, որպեսզի ինչպես ամանորին, այնպես  2016 թվականին  գնաճը զսպենք: Ես ձեզ վստահեցնում եմ՝ ո՛չ  տարեվերջին  ո՛չ հաջորդ  տարի մենք որևէ  խնդիր չենք  ունենալու: Անգամ, եթե արտաքին  գործոններով  պայմանավորված  հայտնի  խնդիրները շարունակվեն,  մենք էլի  կդիմակայենք մարտահրավերներին:  Եթե համեմատենք անցյալ տարվա  Ամանորի շեմին  տեղի ունեցած գնաճի  հետ, ապա վստահ եմ, որ  այս տարի ավելի կբարելավվեն  պայմանները»:
 

Placeholder
ԿԲ-ն խոստանում է ամանորին և գալիք նոր տարի գնաճը զսպել. «Իրավունք»