«Զվարթնոց» օդանավակայանում անվտանգությունը խստացվել է. ՀԺ
Օրվա մամուլ
09:25 19/11/2015

«Զվարթնոց» օդանավակայանում անվտանգությունը խստացվել է. ՀԺ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում  անվտանգության ավելի  խստացված  միջոցառումներ  են նախատեսված  աշխատակիցների  և ուղեբեռների զննման առումով: Այս մասին  «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ  Գևորգ Աբրահամյանը:

Անվտանգության միջոցառումների  խստացումը, ըստ նրա, պայմանավորված է Փարիզի Ահաբեկչության  հանգամանքով:

«Ուղևորներն առանձնապես  չեն զգալու խստացումներ: Առաջիկայում կսկսեն կոշիկները ստուգել, միայն դա է, որ ուղևորներին թեթև անհարմարություն կպատճառի: Մնացած  հարցերում  ուղևորները  չեն զգալու այդ  խստացումներն  ու ուժեղացումները»,- ասել է Աբրահամյանը:

Placeholder
«Զվարթնոց» օդանավակայանում անվտանգությունը խստացվել է. ՀԺ