SAS-ի Արտակը աշխատակիցներին  հրահագնել է յուրաքանչյուրը ութական «այո» բերեն. ՀԺ
Օրվա մամուլ
09:08 19/11/2015

SAS-ի Արտակը աշխատակիցներին հրահագնել է յուրաքանչյուրը ութական «այո» բերեն. ՀԺ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը  «ՍԱՍ-ի աշխատակիցների առաջ  պայման է դրել՝ ութական «Այո» բերել սահմանադրության հանրաքվեի համար՝ ներկայացնելով 8 ընտրողի անձնագրի պատճեն:

Երեկ ՍԱՍ-ի աշխատակիցներից  «Հայկական Ժամանակ»-ին  ահազանգել են, որ պայմանը չկատարողներին  սպառնում են  աշխատանքից ազատել: 

«Այն աշխատակիցներին, ովքեր հանրապետության մարզերից  են, նույնիսկ  հրահանգված է  ութական  ընտրողի անձնագրի պատճեն ներկայացնել:  Այս ընտրողներին ավտոմեքենաներով  կտեղափոխեն  մայրաքաղաքի տեղամասեր՝ քվեարկության»,-ասել է ՍԱՍ-ի աշխատակիցը:

  Պատգամավորից երեկ մեկնաբանություն  ստանալ չի հաջողվել: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
SAS-ի Արտակը աշխատակիցներին հրահագնել է յուրաքանչյուրը ութական «այո» բերեն. ՀԺ