Իրանի մուտքը շուկա կազդի նավթի գների վրա. Նովակ
Տնտեսություն
13:45 21/11/2015
Աշխարհ

Իրանի մուտքը շուկա կազդի նավթի գների վրա. Նովակ

Իրանի մուտքը նավթի համաշխարհային շուկա կազդի նավթի գների վրա, բայց ինչպես՝ ցույց կտա ժամանակը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Նա ընդգծել է, որ այդ հարցի պատասխանը (ինչպե՞ս կազդի Իրանի մոտքը նավթի շուկայի վրա) այդքան էլ պարզ չէ, իհարկե, հավելյալ ծավալներն  ամեն դեպքում կազդեն առաջարկի ու պահանջարկի հավասարակշռության վրա:  Նախարարը միաժամանակ նշել է, որ մյուս կողմից էլ դեռ մինչև վերջ հստակ չէ, երբ Իրանը կմտնի շուկա:

«Մենք սպասում ենք, թե երբ Իրանը կհայտարարի իր պայմանների մասին, որպեսզի հասկանանք՝ ինչպիսի ներդրումներ կկատարվեն և ինչ ժամկետներում»,- հավելել է Ա. Նովակը:

Ավելի վաղ Իրանի նավթի փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանինիան հայտարարել էր, որ Թեհրանը 5-6 ամսում կավելացնի նավթի արդյունահանումն օրական մոտավորապես 1 միլիոն բարելով:

Placeholder
Իրանի մուտքը շուկա կազդի նավթի գների վրա. Նովակ