Հակառակորդը մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց
Քաղաքական
13:22 21/11/2015
ԼՂՀ

Հակառակորդը մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 15-21-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից: 

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:










 

Placeholder
Հակառակորդը մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց