Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով
Կրթություն, գիտություն
16:43 23/11/2015
ԼՂՀ

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ կրթագիտական համակարգի զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Placeholder
Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով