Վարդուհի Վարդերեսյանի կյանքն իսկական նվիրում էր մշակույթին. ԱԺ նախագահ
Մշակույթ
14:19 24/11/2015
Հայաստան

Վարդուհի Վարդերեսյանի կյանքն իսկական նվիրում էր մշակույթին. ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ:

«Խորապես վշտացած եմ ժողովրդական արտիստուհի, տաղանդավոր դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ:

Վարդուհի Վարդերեսյանի կյանքն իսկական նվիրում էր մշակույթին, մասնավորապես թատրոնին ու կինոյին, որտեղ խաղացած բազում անկրկնելի դերերով ու կերպարների ինքնատիպ մարմնավորումով նա զարգացրեց հայկական դերասանական արվեստի լավագույն ավանդույթները:

Նա լուսավոր անհատականություն էր թե կյանքում, թե բեմում. այդպիսին էլ կմնա իրեն ճանաչողների հիշողության մեջ:

Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում եմ Վարդուհի Վարդերեսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու նրա արվեստի մեծաթիվ երկրպագուներին՝ կիսելով բոլորի վիշտը»,- ասված է ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում:

Այս մասին հայտնում են ԱԺ հասարկայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
 

Placeholder
Վարդուհի Վարդերեսյանի կյանքն իսկական նվիրում էր մշակույթին. ԱԺ նախագահ