Արցախի նախագահը կոչումներ է շնորհել
Մշակույթ
13:33 24/11/2015
ԼՂՀ

Արցախի նախագահը կոչումներ է շնորհել

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ համաձայն հրամանագրի` «Քնար» ժողովրդական գործիքների համույթի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ և համույթի ստեղծման ու ճանաչման գործում ունեցած ավանդի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել.

Արտաշես Եսայանին՝  Մարտունու արվեստի դպրոցի  ժողովրդական գործիքների դասատու, Բաբկեն Մուսայելյանին  Մարտունու մշակույթի տան նախկին տնօրեն։

Placeholder
Արցախի նախագահը կոչումներ է շնորհել