Մեդվեդև. Ռուս-թուրքական բարիդրացիական հարաբերությունները խաթարված են
Քաղաքական
12:12 25/11/2015
Աշխարհ

Մեդվեդև. Ռուս-թուրքական բարիդրացիական հարաբերությունները խաթարված են

Թուրքիայի գործողությունները հանգեցրեցին նրան, որ խաթարվեցին ռուս-թուրքական բարիդրացիական հարաբերությունները: Այս մասին «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, անդրադառնալով Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցմանը:

«Թուրքիայի գործողությունները՝ խոցել Су-24 ինքնաթիռը, հանգեցրեցին նրան, որ խաթարվեցին Ռուսաստանի և Թուրքիայի միջև եղած երկարատև բարիդրացիական հարաբերությունները՝ այդ թվում տնտեսական և հումանիտար ոլորտներում, այդ վնասը դժվար կլինի փոխհատուցել»,- նշել է ՌԴ վարչապետը:

Մեդվեդևի խոսքով, Թուրքիան իր գործողություններով ցույց տվեց, որ աջակցում է «Իսլամական պետությանը»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սա զարմանալի չէ, հաշվի առնելով Թուրքիայի որոշ պաշտոնատար անձանց կապն ու ֆիանանսական հետաքրքրությունները ԻՊ-ի կողմից նավթի մատակարարումների հետ կապված:

Placeholder
Մեդվեդև. Ռուս-թուրքական բարիդրացիական հարաբերությունները խաթարված են