Թուրքագետ. Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան  կարող է ունենալ լուրջ ռազմական նշանակություն. ՀԺ
Օրվա մամուլ
10:00 25/11/2015

Թուրքագետ. Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան կարող է ունենալ լուրջ ռազմական նշանակություն. ՀԺ

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Հայկական ժամանակ»-ի հետ  զրույցում  պատասխանելով  հարցին, թե ի՞նչ դեր  կարող է խաղալ  Հայաստանում  տեղակայված ռուսական ռազմաբազան ռուս-թուրքական  հարաբերությունների  սրման դեպքում, ասել է,  որ ռուսական ռազմաբազան  կարող է ունենալ լուրջ ռազմական նշանակություն:

«Անջրպետները էլ ավելի  են խորանում տեռորիզմի դեմ պայքարող պետությունների ու տեռորիզմի թաքուն կամ բացահայտ աջակցող պետությունների միջև, և այդ կոնտեքստում բնական է, որ տարածաշրջանում ռուսական ռազմաբազաները բերվելու են մարտական բարձր պատրաստվածության աստիճան, ու քանի որ ռուսական կայուն ռազմաբազաներից մեկը Հայաստանում է, կարծում եմ՝ դա ձեռք կբերի լուրջ նշանակություն»,- նշել է թուրքագետը:

Դիտարկմանը, որ ռազմաբազայի  միջամտությամբ Հայաստանը  կարող է ներքաշվել գլոբալ ռազմական  գործընթացների մեջ, Մելքոնյանը պատասխանել է, որ աշխարհում հստակ  ջրբաժան է գծագրվում ու նշանակվում է, թե ովքեր են կողմ ու ովքեր են դեմ ահաբեկչությանը, իսկ «Հայաստանը որպես քրիստոնեական պետություն իր ընտրությունը կատարել է ու չի կարող աջակցել ահաբեկչությանը»:

Placeholder
Թուրքագետ. Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան կարող է ունենալ լուրջ ռազմական նշանակություն. ՀԺ