Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների բնակիչները փորձեցին փակել փողոցը
Հասարակություն
12:38 26/11/2015
Հայաստան

Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների բնակիչները փորձեցին փակել փողոցը

Կառավարության շենքի մոտ այս պահին բողոքի ակցիա են անցկացնում գերակա հանրային շահ ճանաչված Ֆիրդուսի, Բուզանդի, Կոնդի բնակիչները: Նրանք պահանջում են հանդիպում վարչապետի հետ, քանի որ արդեն  7-8 տարի իրենց խնդրին լուծում չի տրվում:

Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, ակցիայի մասնակիցները ցանկանում էին փակել Հանրապետության հրապարակ տանող  Տիգրան Մեծ փողոցը, սակայն ոստիկանները նրանց հորդորեցին չանել, խոստանալով, որ կառավարության ներկայացուցիչը կիջնի, կխոսի բնակիչների հետ:

Մանրամասները՝  քիչ անց:

Placeholder