Շավարշ Քոչարյանը նախագահների հանդիպումից լուրջ ակնկալիքներ չունի
Քաղաքական
13:56 26/11/2015
Հայաստան

Շավարշ Քոչարյանը նախագահների հանդիպումից լուրջ ակնկալիքներ չունի

«Ակնկալիքներ կարող են լինել մի դեպքում, եթե ադրբեջանական կողմը վերջ դնի իր այդ մոտեցմանը` «կամ ամեն ինչ, կամ ոչինչ», և փորձի ուժի դիրքերից կորզել իր համար ավելի  նպաստավոր լուծում: Դա անհնարին է»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի  տեղակալ Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանն ու դրանից ունեցած ակնկալիքներին:

Ըստ նրա՝ քանի դեռ Ադրբեջանում դա չի երևում, ապա  ինքը լուրջ ակնկալիքներ չունի: Սակայն, ըստ Շ.Քոչարյանի,  դա չի նշանակում, որ նմանատիպ հանդիպումները պետք չեն. «Նույնիսկ պատերազմող երկրների դեպքում լինում են հանդիպումներ, բանակցություններ»:

Ինչ վերաբերում է Սարգսյան-Ալիև ձևաչափով հանդիպման ժամկետին ու վայրին, Շ.Քոչարյանն ասաց, որ այդ մասին կհայտարարվի հավելյալ:

Placeholder
Շավարշ Քոչարյանը նախագահների հանդիպումից լուրջ ակնկալիքներ չունի