Գինու համտես-տոնավաճառ՝ Հյուսիսային պողոտայում
Տնտեսություն
12:25 26/11/2015
Հայաստան

Գինու համտես-տոնավաճառ՝ Հյուսիսային պողոտայում

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 28-29-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի տարածքում կկազմակերպեն գինու համտես-տոնավաճառ:

Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, միջոցառման նպատակն է խթանել հայրենական արտադրանքի ճանաչումը և գինու օգտագործման մշակույթի տարածումն ազգաբնակչության շրջանում:

Միջոցառմանը կմասնակցի մոտ 20 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի իր լավագույն արտադրանքը:  Գինու համտես-տոնավաճառը միտված է նաև նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և ներկայացնել մասնակիցներին հայ գինեգործության լավագույն ավանդույթները:

Տոնավաճառը կգործի ժամը 11:00-ից  մինչև  21։00-ն:

Placeholder
Գինու համտես-տոնավաճառ՝ Հյուսիսային պողոտայում