Վնասազերծված զինված խումբը քաղաքական ուժերի հետ կապ չունի. ԱԱԾ
Քաղաքական
12:32 27/11/2015

Վնասազերծված զինված խումբը քաղաքական ուժերի հետ կապ չունի. ԱԱԾ

Նոյեմբերի 25-ին Երևանում վնասազերծված զինված խումբը քաղաքական ուժերի հետ կապ չունի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԱԾ  քննչական վարչության պետի տեղակալ  Միքայել Համբարձումյանը:

«Քաղաքական ուժերի հետ կապ այս պահին չենք տեսնում», -ասաց Համբարձումյանը:

Նշենք, որ նոյեմբերի 25-ին խմբի վնասազերծման մասին տեղեկության տարածումից րոպեներ անց լրատվամիջոցներից մեկը տարածեց տեղեկություն, որ զինված խումբը կապ ունի Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի հետ:

Համբարձումյանը տեղեկացրեց, որ այս պահին ձերբակալված է 21 անձ:

Placeholder