Հիմնադրամի ավանդական` 18-րդ հեռուստամարաթոնի արդյունքը` 10 378 465 ԱՄՆ դոլար
Հասարակություն
11:20 27/11/2015
Հայաստան

Հիմնադրամի ավանդական` 18-րդ հեռուստամարաթոնի արդյունքը` 10 378 465 ԱՄՆ դոլար

«Մեր տունը»  խորագրով համահայկական Հեռուստամարաթոն 2015-ն արձանագրել է 10 378 465 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հավաքագրած գումարը կուղղվի Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաև  բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում և Արցախում:

Այս նպատակով ողջ տարվա ընթացքում Հիմնադրամի աշխարհասփյուռ գրասենյակներն իրենց համայնքներում իրականացրել են տարբեր դրամահավաք-միջոցառումներ, այդ թվում` հեռախոսամարաթոն, ռադիոմարաթոն, բարեգործական համերգ, դրամահավաք-ճաշկերույթ:
Հիմնադրամը շարունակում է ընդունել նվիրատվություններ:
 

Placeholder
Հիմնադրամի ավանդական` 18-րդ հեռուստամարաթոնի արդյունքը` 10 378 465 ԱՄՆ դոլար