Զինված խմբի թիրախում եղել են քաղաքացիներ, պետական գործիչներ, իշխանության առանձին ճյուղեր. ԱԱԾ
Իրավունք
12:18 27/11/2015

Զինված խմբի թիրախում եղել են քաղաքացիներ, պետական գործիչներ, իշխանության առանձին ճյուղեր. ԱԱԾ

Նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքով վնասազերծված խումբը իր զինվածությամբ, անձնակազմի քանակով, դաժանությամբ նմանը չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԱԾ  քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:

Նա տեղեկացրեց, որ խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով: Գումարների աղբյուրներն այս պահիին փորձում են պարզել:

«Գումարները տրվել են Հայաստանի հանրապետությունում, բայց դա պետք է պարզենք», -հավելեց ԱԱԾ պաշտոնյան:

Նրա խոսքով, խմբի անդամներին բաժանվել են հեռախոսահամարներ, որոնք գաղտնի են եղել, և նրանք կարողացել են խոսել միմյանց միջև:

«Վնասազերծվել է խումբ, որն ունեցել է հստակ նպատակներ, ունեցել է հստակ մշակված ծրագրեր: Նրանց կազմակերպված հանցագործությունները միտված են եղել քաղաքացիների, իշխանության առանձին ճյուղերի, ու պետական մարմինների դեմ», -հավելեց ԱԱԾ  քննչական վարչության պետի տեղակալը` նախաքննության գաղտնիությունից ելնելով չմանրամասնելով այլ տվյալներ:

Placeholder
Զինված խմբի թիրախում եղել են քաղաքացիներ, պետական գործիչներ, իշխանության առանձին ճյուղեր. ԱԱԾ