Գինու սիրահարներին սպասում են Հյուսիսային պողոտայում
Տնտեսություն
13:53 28/11/2015
Հայաստան

Գինու սիրահարներին սպասում են Հյուսիսային պողոտայում

Այսօր Հյուսիսային պողոտայում մեկնարկել է գինու համտես-տոնավաճառը: Հայաստանյան խաղողից, նուռից ու այլ մրգերից պատրաստված սպիտակ, կարմիր, դառը ու քաղցր, կիսաչոր ու չոր գինիների բոլր տեսակներ ն այստեղ ներկայացված են: Տոնավաճառին մասնակցում է 23 կազմակերպություն:

Տոնավաճառի առաջին այցելուներից ու համտեսողներից էին գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ու Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը: Նրանց Արարտյան հարթավայրի խաղողից պատրաստված սպիտակ գին դուր եկավ: Գինեգործն ասաց՝ աշխատում են արտադրության ծավալների ավելացման ուղղությամբ:

Գյուղնախարարության պաշտոնյան ասաց, որ այս տարվա ինն ամիսների ընթացքում հանրապետությունում արտադրվել է 4 մլն լիտր գինի:



Մակարյանը լրագրողներին ասաց, որ նման միջոցառման նպատակը հայրենական արտադրության խթանումն է, գինու իրացման մշակույթի ձևավորումն ու ամրապնդումը:

«Հետագայում ևս Երևանում կիրականացվեն հայկական գյուղմթերքի ու վերամշակված մթերքների տոնավաճառներ, ցուցահանդեսներ, համտեսներ: Սա կարևոր նշանակություն ունի տուրիզմի զարգացման առումով»,-ասաց նա:

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի հույս հայտնեց, որ մայրաքաղում նոր մշակույթ է ձևավորվում, այն ժամանակի ընթացքում կընդարձակվի:

Տոնավաճառը կգործի  նաև վաղը, ժամը 11:00-ից  մինչև  21։00-ը:

Մանրամասները՝  տեսանյութում:

 

Placeholder
Գինու սիրահարներին սպասում են Հյուսիսային պողոտայում