Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել թուրքական պրոիշխանական ընկերությանն իր արխիվը հանձելու պայմանագիրը
Մշակույթ
16:18 30/11/2015
Տարածաշրջան

Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել թուրքական պրոիշխանական ընկերությանն իր արխիվը հանձելու պայմանագիրը

Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել  «Doğuş» հոլդինգի հետ կնքած պայմանագիրը, որի համաձայն 70 տարվա լուսանկարների ողջ արխիվն անցելու էր այդ կազմակերպությանը: Այս մասին գրում է cumhuriyet.com.tr կայքը:

Նոյեմբերի 18-ին Արա Գյուլերի և  Թուրքիայում կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ սերտ կապեր ունեցող ««Doğuş» հոլդինգի միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով Գյուլերի` 3մլն եվրո գնահատվող ողջ անձնական արխիվը, «Ara Kafe» սրճարանի շենքը և լուսանկարչական սարքերի հավաքածուն անցել էր դրանք շահագործելու նպատակով վերոնշյալ հոլդինգի կողմից ստեղծված ընկերությանը:

Գործարքի արդյունքում Գյուլերը, ապա նաև նրա ժառանգները կստանային ամսական 50.000 թուրքական լիրայի չափով գումար: Գյուլերին էր պատկանելու նորաստեղծ ընկերության բաժնետոմսերի միայն 40%-ը:

Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է: Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով: Ծնվել է Ստամբուլում՝1928-ին, հայերի ընտանիքում: Գյուլերը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել ամբողջ աշխարհում, հրատարակել է բազմաթիվ գրքեր: Նաև հարցազրույցներ է անցկացրել և լուսանկարել հանրահայտ մարդկանց՝ սկսած Բեռնար Ռասսելից և Ուինսթոն Չերչիլից մինչև Առնոլդ Թոյնբին, Պաբլո Պիկասոն և Սալվադոր Դալին:

Արա Գյուլերի լուսանկարչական աշխատանքների բազմաթիվ օրինակներ կարելի է գտնել միջազգային հաստատություններում, ինչպիսիք են Փարիզում Ֆրանսիայի ազգային գրադարանը և Շելդոնի հավաքածուն Նեբրասկայի համալսարանում, նաև Բոստոնի, Չիկագոյի և Նյու Յորքի մասնավոր հավաքածուներում: Նրա լուսանկարները ցուցադրված են Քյոլն քաղաքի «Լյուդվիգ» թանգարանում ևս:
 

Placeholder
Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել թուրքական պրոիշխանական ընկերությանն իր արխիվը հանձելու պայմանագիրը