Արցախի նախագահ. Ոստիկանության յուրաքանչյուր ծառայողից պահանջվում է աշխատել ջանքերի լարումով
Քաղաքական
11:09 30/11/2015
Հայաստան

Արցախի նախագահ. Ոստիկանության յուրաքանչյուր ծառայողից պահանջվում է աշխատել ջանքերի լարումով

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.

«Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Դուք իրականացնում եք դժվարին ու պատասխանատու աշխատանք` կապված մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների և իրավախախտումների նախականխման և կանխման, հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման հետ:

Այդ իսկ պատճառով ոստիկանության յուրաքանչյուր ծառայողից պահանջվում է աշխատել ջանքերի լարումով և մեծագույն նվիրվածությամբ ձեր մասնագիտությանը, հարազատ ժողովրդին ու հայրենիքին` բարձր արհեստավարժությամբ իրականացնելով պարտականությունները և արդյունավետորեն լուծելով առաջադրված խնդիրները:

Ոստիկանության աշխատակիցների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավման խնդիրներն այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում:

Թանկագի՛ն բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ ոստիկանության ծառայողի օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:

Placeholder
Արցախի նախագահ. Ոստիկանության յուրաքանչյուր ծառայողից պահանջվում է աշխատել ջանքերի լարումով