Մեկ շաբաթում բանկերի կողմից տեղաբաշխվել է 60.8 մլն դոլար
Տնտեսություն
10:20 30/11/2015
Հայաստան

Մեկ շաբաթում բանկերի կողմից տեղաբաշխվել է 60.8 մլն դոլար

2015թ-ի նոյեմբերի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 61,518,429 դոլար 480.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 72,946,603 ԱՄՆ դոլար 482.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության տվյալների համաձայն՝ միջբանկային շուկայում իրականացվել է 7,823,448 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 481.76 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում առք եւ վաճառք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,082,835 EUR 509.23 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 9,556,750 EUR 514.41  դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք և վաճառք չի իրականացվել:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 913,864,505 ռուբլի 7,28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 336,191,461 ՌԴ ռուբլի 7,40 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

Նոյեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 46.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 60.8 մլն ԱՄՆ դոլար:




 
 

Placeholder
Մեկ շաբաթում բանկերի կողմից տեղաբաշխվել է 60.8 մլն դոլար