Բաքվի վարչակարգի ուժայինները Նարդարանում սպանել են հորը երեխայի աչքի առջև
Քաղաքական
18:09 01/12/2015
Տարածաշրջան

Բաքվի վարչակարգի ուժայինները Նարդարանում սպանել են հորը երեխայի աչքի առջև

Ադրբեջանի Նարդարան բնակավայրում հակամարտությունը տեղի խաղաղ բնակչության և Բաքվի ուժայինների միջև շարունակվում է, ինչի արդյունքում համացանցում պարբերաբար տարածվում են ադրբեջանական ուժայինների կողմից խաղաղ բնակչյության նկատմամաբ կիրառված աննախադեպ բռնությունների մասին նոր տեղեկություններ:

Ըստ ադրբեջանական «MeydanTV»-ի տարածած տեսանյույթի՝ նոյեմբերի 26-ին տեղի ունեցած բախումների ընթացքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի հարազատները դժգոհում են նարդարանցիների հանդեպ բիրտ ուժի կիրառությունից ՝ իրենց բողոքը ուղղելով նաև նախագահ Իլհամ Ալիևին։

Տեսանյությում բախումների ականատես նարդարանցի կինը մասնավորապես նշում է որ Բաքվի վարչակարգի ուժայինները բռնի գործողության ընթացքում ինքնաձիգի խզակոթով հարվածել են երեխային և այնուհետև հենց նրա աչքի առջև սպանել հորը։

Նա նաև հայտնում է, որ այն տանը, որտեղ իրականացվել է պատժիչ գործողություն, ոստիկան չի սպանվել, և պահանջում է՝ անհապաղ և անաչառ փորձաքննություն անցկացնել։

Մեկ այլ տարեց նարդարանցի ականատես հայտնում է, որ իրավապահները առաջին հերթին կրակել են Ադրբեջանի դրոշի ուղղությամբ, ինչպես նաև կոչ է անում Մեհրիբան Ալիևային՝ հետաքրքրվել Նարդարանի դեպքերով։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա ընթացքում Բաքվի հարակից Նարդարան բնակավայրում, Ադրբեջանի իրավապահ մարմինները բռնի գործողություն են իրականացրել «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամների դեմ, որի հետևանքով մահացել է 7 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան: Ոստիկանությունը ձերբակալել է նաև 14 անձանց, այդ թվում նաև «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ, աստավածաբան Հաջի Թալեհ Բաղիրզադեին: Ձերբակալվածների հանդեպ հարուցվել է քրեական գործ, և առաջադրվել մի շարք շինծու մեղադրանքներ՝ նաև ահաբեկչության, սահմանադրական կարգի տապալման և այլ օրինազանցությունների հետ կապված:

Placeholder
Բաքվի վարչակարգի ուժայինները Նարդարանում սպանել են հորը երեխայի աչքի առջև