ՀԷՑ-ի հիմնական բաժնետերը շարունակում է մնալ ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն. ՀԺ
Օրվա մամուլ
09:36 01/12/2015

ՀԷՑ-ի հիմնական բաժնետերը շարունակում է մնալ ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն. ՀԺ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հիմնական բաժնետերը շարունակում է մնալ ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն: Սամվել  Կարապետյանին  պատկանող «Տաշիր Գրուպը» ներկայումս հանդիսանում է «ՀԷՑ»-ի միայն 25 տոկոսի սեփականատերը: Այս մասին գրել է  «Հայկական ժամանակ»-ը՝ հղում անելով «Ինտեր ՌԱՕ»-ի հրապարակած ֆինանսական հաշվետվությանը:

«Ըստ այդմ՝ այս տարվա հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած գործարքի արդյունքում  «Տաշիրին» է անցել  «ՀԷՑ»-ի 25 տոկոս գումարած մեկ բաժնետոմս փայամասը: «Տաշիրը» ճիշտ նույնքան փայամաս է ստացել նաև «ՀրազՋԷԿ»-ում և այս ձեռնարկության հիմնական սեփականատերը ևս շարունակում է  մնալ  «Ինտեր ՌԱՕ»-ն: Այս երկու ձեռնարկություններում նշված փայամասերը  ստանալու համար  «Տաշիրը», ըստ հրապարակված  փոստաթղթի, վճարել է  8 միլիոն 250 հազար  դոլար:

Ուշագրավ է նաև, որ «ՀրազՋԷԿ»-ի վերաբերյալ գործարքը առուվաճառք չէ: «Ինտեր ՌԱՕ»-ի հաշվետվության մեջ  նշված է, թե այս էլեկտրակայանի  բաժնեմասը  հանձնվել է  «Տաշիրին» ինչ-որ փոխհատուցման դիմաց՝ «за денежное вознагрождение»: Նշենք, որ «Ինտեր ՌԱՕ»-ն դիմել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ՀԷՑ-ի  100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն ստանալու խնդրանքով  և հոկտեմբերի 1-ին  ստացել էր այդ  թույլտվությունը: Երևի ՌԱՕ-ն հետո փոշմանել է»,-հավելել է թերթը:

Placeholder
ՀԷՑ-ի հիմնական բաժնետերը շարունակում է մնալ ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն. ՀԺ