Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքը
Քաղաքական
12:13 02/12/2015
Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքը: Այս մասին հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Հիշեցնենք, որ նոյեմբերին հրավիրած արտահերթ նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի՝ Բերդ և Ճամբարակ համայնքներում արտադրական գործունեություն կազմակերպողները ևս կազատվեն ԱԱՀ-ից: Օրինագծին կողմ քվեարկեց 101 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:
 

Placeholder
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքը