Լուսավոր գիշեր. Ղրիմը Ռուսաստանից սկսեց էլեկտրաէներգիա ստանալ
Տնտեսություն
12:12 03/12/2015
Աշխարհ

Լուսավոր գիշեր. Ղրիմը Ռուսաստանից սկսեց էլեկտրաէներգիա ստանալ

Էկտրակամուրջի միջոցով Ղրիմը սկսել է Ռուսաստանից էլեկտրաէներգիա ստանալ: Ռուսական լրատվամիջոցները   նշում են, որ դա հնարավորություն կտա մասամբ լրացնել Ղրիմում էլեկտրաէներգիայի առկա դիֆիցիտը: 2016-ի մայիսից նախատեսվում է, որ թերակղզին ամբողջովին ապահոված կլինի էլեկտրաէներգիայով:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Ուկրաինան դադարեցրեց թերակղզուն էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ կամուրի միջոցով այս պահին 200 մգ էլեկտրաէներգիա է մատակարարվում Ղրիմին: Առաջիկայում այդ հզորությունը կավելանա:
 

Placeholder
Լուսավոր գիշեր. Ղրիմը Ռուսաստանից սկսեց էլեկտրաէներգիա ստանալ