Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասմիկ Պողոսյան. Մարդիկ եթե ուղղակի կանգնած են, մենք որևէ խնդիր չունենք
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համոզմամբ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից հրապարակը պետք է ծառայի առաջին հերթին մշակույթի համար:
«Հուշարձանների պատվանդանները մենք 3-4 անգամ վերանորոգել ենք: Սարսափելի վիճակ էր»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հասմիկ Պողոսյանը:
Նա նշեց, որ շատ անգամ մամուլում հայտնվում են թատրոնի շենքի պատերի վրա արված գրությունների ու պատկերների վերաբերյալ լուսանկարներ, ԶԼՄ-ները նման վիճակի համար մեղադրում են մշակույթի նախարարությանը:
«Բայց երբ նախարարությունը պաշտպանում է հուշարձանի շահերը, սկսում են ասել, թե ինչու եք պաշտպանում: Կարծում եմ, որ ամեն ինչ ունի իր տեղն ու ձևաչափը: Մարդիկ եթե ուղղակի կանգնած են, մենք որևէ խնդիր չունենք, իսկ եթե հուշարձանին վնաս է հասցվում, ապա մենք պետք է պաշտպանենք»,-ասաց նախարարը: