Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Լորետա Լինչը տեղեկացրել է, որ համաշխարհային ֆուտբոլային մարմնի 8 ներկայացուցիչներ հաստատել են իրենց մասնակցությունը ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սխեմաներին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել ՖԻՖԱ-ի նախկին ու ներկա 16 պաշտոնյաների: Վերջիններս մեղադրվում են կաշառք վերցնելու ու ավելի քան 200 մլն դոլար լվանալու մեջ:
«Մեղադրյալներից շատերն ի գիտություն են ընդունել մեր զգուշացումները, և այսօր ես կարող եմ հաղորդել, որ 8 կասկածյալներ իրենց մեղավոր են ճանաչել կոռուպցիայի մեջ»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Լինչը:
Լինչը հաստատել է, որ մեղադրանքն ընդունել է նաև ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեֆրի Ուեբը, ով ձերբակալվել է մայիսին: