Միշտ թվացյալ է, թե Ադրբեջանը ակտիվ քարոզչություն է ծավալում. Գերմանիայում ՀՀ դեսպան
Քաղաքական
09:50 04/12/2015
Հայաստան

Միշտ թվացյալ է, թե Ադրբեջանը ակտիվ քարոզչություն է ծավալում. Գերմանիայում ՀՀ դեսպան

Միանշանակ չէ, որ Գերմանիայում ադրբեջանական լոբբիզմը հաղթած է: Այդ մասին Բեռլինում ՀՀ դեսպանատանը հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա տեղեկացրեց, որ այս տարի արդեն իսկ 80 միջոցառում է կազմակերպվել հայկական համայնքում, որից 75 տոկոսը նվիրված է եղել ցեղասպանաւթյան 100-ամյակի միջոցառումներին:

«Ադրբեջանը մաքսիմում Խոջալուի միջոցառումն է արել, բայց բավականին թույլ: Միշտ թվացյալ է, թե Ադրբեջանը ակտիվ քարոզչություն է ծավալում: Ես երբեք չեմ ուզում թերագնահատել, այո, խոշոր գումարներ են ներդնում և այլն: Բայց այնպես էլ չէ, որպիսին դա մատուցվում է»,-ասաց դեսպանը:

Մեր դիտարկմանը, թե Բեռլինի Հումբոլդտի հեղինակավոր համալսարանում գերմանացի գիտնականը այդ երկրում Ադրբեջանի դեսպանատան գումարներով դասավանդում է ադրբեջաներեն, դեսպան Սմբատյանը հակադարձեց, որ «ոչ պակաս հեղինակավոր» Հալեի համալսարանում էլ գործում է «Մեսրոպ» հայագիտության ամբիոն:

«Հայագիտության ամբիոնի գործունեությունը ֆինանսավորում է Գերմանիայի կառավարությունը», - նշեց Գերմանիայում ՀՀ դեսպանը:

Հայերենը, նրա խոսքով, ընդգրկվել է հատուկ պահպանվող լեզուների շարքում և նրա նկատմամբ մեծ ուշադրություն կա:

«Հիմա ո՞րն է լավ` մեր սուղ հնարավորություններով ֆինանսավորեինք որևէ համալսարանում հայագիտություն, թե որ կարողացել ենք գերմանացիներից ստանալ միջոցներ ու պահպանել հայագիտությունը», -ավելացրեց Աշոտ Սմբատյանը:

Գերմանիայում առաջին հայ համայնքը ստեղծվել է Բեռլինում 1923 թվականին:

Placeholder
Միշտ թվացյալ է, թե Ադրբեջանը ակտիվ քարոզչություն է ծավալում. Գերմանիայում ՀՀ դեսպան