Քննչական կոմիտե. Հակառակորդի դիվերսիոն խումբը հարձակում է իրականացրել մարտական հենակետերի ուղղությամբ
Իրավունք
13:10 04/12/2015
Հայաստան

Քննչական կոմիտե. Հակառակորդի դիվերսիոն խումբը հարձակում է իրականացրել մարտական հենակետերի ուղղությամբ

Զինվորական քննչական գլխավոր վարչության Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից:

04.12.2015թ.՝ ժամը 04:30-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Էդիկի Գրիգորյանը:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու դեպքի առթիվ։ Կատարվում է նախաքննություն:

Placeholder
Քննչական կոմիտե. Հակառակորդի դիվերսիոն խումբը հարձակում է իրականացրել մարտական հենակետերի ուղղությամբ