Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ոստիկանությունը պարզաբանում է, թե ինչու է բերման ենթարկվել Գագիկ Եղիազարյանը
Ազատության հրապարակից Գագիկ Եղիազարյանը բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածի հատկանիշներով: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից:
Հիշյալ օրենսգրքի 182 հոդվածը սահմանում է. «Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»:
Հիշեցնենք, որ Գ. Եղիազարյանին բերման ենթարկելու մասին հայտարարեց Ա. Ղուկասյանը: