ԿԸՀ քարտուղարը պարզաբանում է, որ դեպքում է հանրաքվեի դրված հարցն ընդունվում, որ դեպքում՝ ոչ
Քաղաքական
12:11 05/12/2015
Հայաստան

ԿԸՀ քարտուղարը պարզաբանում է, որ դեպքում է հանրաքվեի դրված հարցն ընդունվում, որ դեպքում՝ ոչ

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 6-ին անցկացվելու է ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:

«Որպեսզի հանրաքվեի դրված հարցը համարվի ընդունված, պետք է քվեարկության մասնակիցների կեսից ավելին կողմ քվեարկած լինի և այդ կողմ քվեարկածների ընդհանուր թիվը  պետք է պակաս չլինի ցուցակում ընդգրկվածների մեկ քառորդից»,- հղում անելով ՀՀ «Հանրաքվեի մասին» օրենքին, Panorama.am-ին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

Հանրաքվեի դրված հարցը չընդունված է համարվում, եթե անհրաժեշտ ձայների քանակն հանրաքվեի արդյունքում չի ստանում:

Հանրաքվեի արդյունքները համարվում են անվավեր, եթե անճշտությունների չափը կամ հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի ունեցած խախտումներն ազդում են կամ կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա:

Ոստիկանության այսօրվա հրապարակած տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2.550.323:

ՀՀ  Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 6-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները հրապարակելու է դեկտեմբերի 7-ին մինչև ժամը 20:00:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրությունն արդեն երկու անգամ փոփոխվել է՝ 1995 և 2005 թվականներին:  Հանրաքվեի դրված Սահմանադրական փոփոխությունների այս նախագիծն առաջարկում է կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի:

Placeholder
ԿԸՀ քարտուղարը պարզաբանում է, որ դեպքում է հանրաքվեի դրված հարցն ընդունվում, որ դեպքում՝ ոչ