Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունների անզիջում դիրքորոշումից կարելի է ենթադրել, որ նրանց միջև հակասությունները տևական ժամանակ կշարունակվեն: Այս առումով Հայաստանը պետք է պատրաստ լինի տարբեր զարգացումների, կարողանա գործել՝ ելնելով իրավիճակից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փորձագետ Արամ Մանուկյանը:
«Թուրքիան կարող է փորձել օգտագործել ԼՂՀ ճակատը, որպեսզի Ռուսաստանին ներքաշի ակտիվ հակամարտության մեջ՝ այստեղ պատերազմ հրահրելով: Հայաստանը նաև պետք է պատրաստ լինի, որ միգուցե նման միջադեպեր փորձեն իրականացնել մեր արևմտյան սահմանների մոտ: Դրա հավանականությունը բավականին փոքր է, բայց ամեն դեպքում պետք է պատրաստ լինել նման միջադեպերի»,- ասաց նա:
Խոսելով ռուս-թուրքական սրված հարաբերությունների մասին, քաղաքագետը նշեց, որ Սիրիայի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի շահերը հակասում են. Թուրքիան շահագրգռված է Սիրիայի նախագահ Ասադի հեռանալու, Սիրիան հետագայում մասնատելու հարցում, Ռուսաստանն էլ բոլորոին այլ շահեր ունի, ձգտում է պաշտպանել Ասադի իշխանությունը:
Ա. Մանուկյանի դիտարկմամբ, խնդիրը միայն քաղաքական հարթությունում չէ. «Թուրքիայի միջոցով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բավականին լուրջ գործունեություն էր ծավալում՝ նավթի վաճառքով զբաղվելով: Միամտություն կլինի կարծել, թե Թուրքիայի իշխանություններն անտեղյակ էին կամ անմասն կարող էին մնալ: Հետևաբար, որոշակի չափաբաժին ունեին այդ գումարներից: Այսինքն՝ Ռուսաստանի գործունեությունը հարվածում էր նաև Թուրքիայի քաղաքական ընտրանու գրպանին»:
Քաղաքագետի խոսքով, Թուրքիան ցույց տվեց, որ հանուն իր սեփական շահերի պատրաստ է ոտնահարել համամարդկային արժեքներն՝ ընդհուպ խոչընդոտելով միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարին: