Սարգսյան-Ալիև  հանդիպման  օրն ու վայրը  որոշված է. ՀԺ
Օրվա մամուլ
09:34 05/12/2015
Հայաստան

Սարգսյան-Ալիև հանդիպման օրն ու վայրը որոշված է. ՀԺ

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի  հանդիպման  օրը և վայրը  որոշված է:  Կողմերը, սակայն, պայմանավորվածություն են ձեռք բերել  չգաղտնազերծել տեղեկությունը:  Պաշտոնապես հայտնի է միայն, որ Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն դեկտեմբերին: Այս  մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

ԵԱՀԿ Մինսկի  խմբի համանախագահների  տևական  ժամանակ  չէր հաջողվում  նման հանդիպում  կազմակերպել, չնայած գործադրված լրջագույն  ջանքերին:  ՀՀ արտգործնախարար  Էդվար Նալբանդյանը  երեկ Բելգրադում  ԵԱՀԿ ԱԳ  նախարարների  խորհրդի արդյունքներն ամփոփելիս  ասել է,  որ Սարգսյան- Ալիև  հանդիպման վայրը  և օրը  պատշաճ  կերպով  կհայտարարվի  ըստ կողմերի  համաձայնության:

«Չնայած Ադրբեջանը  միշտ խախտում է  այդ պայմանավորվածությունը, առաջ է ընկնում,  բայց մենք նման գործելաոճով  չենք առաջնորդվում:  Այնպես որ, ըստ պայմանավորվածության, կարվի այն ժամանակ,  որի շուրջ մենք  պայմանավորվել ենք:  Բայց հանդիպումը  լինելու է  դեկտեմբեր  ամսին»: 

Թերթի տեղեկություններով, սույն հանդիպումը  նախատեսված է  դեկտեմբերի  վերջին  սպասվող  ԵԱՀԿ գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու  ԵԱՀԿ անդամ  երկրների  նախագահների մակարդակով: 

Placeholder
Սարգսյան-Ալիև հանդիպման օրն ու վայրը որոշված է. ՀԺ