Ժամը 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել  է  1 միլիոն 296 հազար 368  քաղաքացի
Քաղաքական
21:05 06/12/2015
Հայաստան

Ժամը 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 296 հազար 368 քաղաքացի

Ժամը 20:00-ի դրությամբ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է   1 միլիոն 296 հազար 368 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների 50,51  տոկոսը:

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում տվյալները հայտարարեց Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա նշեց, որ սրանք նախնական տվյալներ են և ստացվել են էլեկտրոնային տարբերակով:
Երևանում հանրաքվեի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 845 հազար 885  քաղաքացի, ժամը 20:00-ին դրությամբ քվեարկել է   388 հազար 506 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 45.93 տոկոսը:

Արագածոտնում քվեարկությանը մասնակցել է  61 հազար 451 մարդ (քվեարկողների ընդհանուր թիվը՝ 115,383) կամ քվեարկելու իրավունք ունեցողների 53.26 տոկոսը:

Արարատում քվեարկությանը մասնակցել է 144 հազար 452  (քվեարկողների ընդհանուր թիվը՝ 217,789) կամ քվեարկելու իրավունք ունեցողների 66.33 տոկոսը:

Արմավիրում քվեարկությանը մասնակցել է 127 հազար 701 մարդ (քվեարկողների ընդհանուր թիվը՝ 229,554) կամ քվեարկելու իրավունք ունեցողների 55.63 տոկոսը:

Գեղարքունիքում քվեարկությանը մասնակցել է 98 հազար 993 մարդ (քվեարկողների ընդհանուր թիվը՝ 187,876) կամ քվեարկելու իրավունք ունեցողների 52.69 տոկոսը:

Լոռիում քվեարկությանը մասնակցել է 110 հազար 054 մարդ (քվեարկողների ընդհանուր թիվը՝ 238,048) կամ քվեարկելու իրավունք ունեցողների 46.23 տոկոսը:

Կոտայքում քվեարկությանը մասնակցել է 123 հազար 044 մարդ (ընդհանուր քվեարկողների թիվը՝ 235,549) կամ քվեարկելու իրավունք ունեցողների 52.24 տոկոսը:

Շիրակում քվեարկությանը մասնակցել է 95 հազար 171 մարդ (քվեարկողների ընդհանուր թիվը՝ 230,562) կամ քվեարկելու իրավունք ունեցողների 41.28 տոկոսը:

Սյունիքում քվեարկությանը մասնակցել է 66 հազար 786 մարդ (քվեարկողների ընդհանուր թիվը՝ 109,448) կամ քվեարկելու իրավունք ունեցողների 61.02 տոկոսը:

Վայոց Ձորում քվեարկությանը մասնակցել է 27 հազար 327 մարդ (քվեարկողների ընդհանուր թիվը՝ 47,149) կամ քվեարկելու իրավունք ունեցողների 57.96 տոկոսը:

Տավուշում քվեարկությանը մասնակցել է 52 հազար 883 մարդ (քվեարկողների ընդհանուր թիվը՝109,487) կամ քվեարկելու իրավունք ունեցողների 48.30 տոկոսը:

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2.566.730: Հանրաքվեի քվեարկությունը մեկնարկել էր ժամը 8:00-ին, ավարտվել 20:00-ին:

Նշենք, որ ժամը 11:00-ից սկսած, երեք ժամը մեկ պարբերականությամբ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թվի վերաբերյալ տեղեկատվություն էր հաղորդում:

Placeholder
Ժամը 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 296 հազար 368 քաղաքացի