Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի արտահերթ նիստում կազմվեց արձանագրություն՝ ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ:
Հանրաքվեի էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված էր 265 քաղաքացի՝ ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամներ:
Էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել է 245-ը, որոնցից 1-ը՝ նույնականացման քարտով: Անվավեր է ճանաչվել 9 քվեաթերթիկ, 229-ը քվեարկել է «այո», 7-ը՝ «ոչ»:
Էլեկտրոնային քվեարկությունը սկսվում է քվեարկության օրվանից 9-ը օր առաջ, ավարտվում 5 օր առաջ: Սահմանադրության հանրաքվեի էլեկտրոնային քվեարկությունը սկսվել էր նոյեմբերի 27-ին, ավարտվել դեկտեմբերի 1–ին: Ըստ կարգի, արդյունքներն ամփոփվում են ՀՀ տարածքում քվեարկության ավարտից հետո: