ՀԱԹ ընտրատեղամասում կրակոցներ չեն հնչել. ոստիկանություն
Իրավունք
16:37 06/12/2015
Հայաստան

ՀԱԹ ընտրատեղամասում կրակոցներ չեն հնչել. ոստիկանություն

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ ընտրողներից մեկը հայտնել է, թե անհայտ անձը հայհոյելով մտել է  Հարավ-Արևմտյան թաղամասի ընտրատեղամասերից մեկն ու սկսել ատրճանակով կրակել: Հավաքվածները խուճապահար փախել են: Ժամանակին հասած ոստիկանները ոլորել են նրա ձեռքերն ու տարել:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է՝ ստուգումներով պարզվել է, որ Հարավ-Արևմտյան թաղամասի, ինչպես և հանրապետության որևէ ընտրական տեղամասում նման միջադեպ չի եղել, և տեղեկատվությունը ակնհայտ սուտ է:

«Կրկին կոչ ենք անում` հրապարակել միայն հավաստի տվյալներ և փաստեր, ձեռնպահ մնալ ապատեղեկատվությունից ու արհեստական լարվածություն ստեղծելու փորձերից»,-ասված է ոստիկանության  տարածած հաղորդագրության մեջ:

Placeholder
ՀԱԹ ընտրատեղամասում կրակոցներ չեն հնչել. ոստիկանություն