Ոստիկանություն. 11/3-ում ոչ թե նույն անձն է  երկու անգամ քվեարկել, այլ հորեղբոր որդիները
Իրավունք
23:22 06/12/2015
Հայաստան

Ոստիկանություն. 11/3-ում ոչ թե նույն անձն է երկու անգամ քվեարկել, այլ հորեղբոր որդիները

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության դիտորդը 11/3 ընտրատեղամասում լուսանկարել էր  երկու անձանց և ԶԼՄ-ներին տրամադրած տեղեկատվությամբ նշել, թե այդ ընտրատեղամասում տեղի է ունեցել կրկնաքվեարկություն:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ոստիկանության Շենգավիթի բաժնում ուսումնասիրվել է հաղորդումը, նախապատրաստվել են նյութեր:

Շենգավիթ համայնքի մի բնակիչ ոստիկաններին հայտնել է, որ նկարում պատկերված անձանցից մեկն ինքն է, ընտրել է այդ ընտրատեղամասում և՝ մեկ անգամ, իսկ նկարի մյուս անձը իր հորեղբոր թոռն է, որը դարձյալ Շենգավիթի բնակիչ է:

Վերջինս ևս տվել է համանման բովանդակությամբ բացատրություն՝ նշելով, որ ինքը նույնպես ընտրել է այդ ընտրատեղամասում և՝ մեկ անգամ:

Տեսանյութը ոստիկանությանն է:
 

Placeholder
Ոստիկանություն. 11/3-ում ոչ թե նույն անձն է երկու անգամ քվեարկել, այլ հորեղբոր որդիները