Առաջին ընթերցմամբ ընդունվեց Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
Իրավունք
12:45 08/12/2015
Հայաստան

Առաջին ընթերցմամբ ընդունվեց Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

ՀՀ Ազգային ժողովում այսօր քվերակության դրվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերացմամբ ընդունելու հարցը:

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ այս նախագիծը քննարկվել է արտահերթ ընթացակարգով, որի արդյունքում հնչել են տարբեր մտագոհություններ:

Ըստ Հ.Սահակյանի՝ նախագծի հեղինակների հետ քննարկումներ են կազմակերպվել, որի արդյունքում Քրեական օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին նախագիծը լրամշակվել է:

«Սակայն պայմանավորվածություն կա, որ առաջինից երկրորդ ընթերցումը պետք է անցնի բավականին լուրջ, հիմնովին փոփոխության, ուստի կարող ենք դրական քվերակել, որպեսզի հետագայում հիմնովին լրամշակվի»,- ասաց Հ.Սահակյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ ժամանակը բավարար էր մինչև առաջին ընթերցում անհրաժեշտ փոփոխություններ անելու համար, ուստի ԲՀԿ-ն այս պահին կքվեարկի ձեռնպահ. «Երբ որ առաջինից երկրորդ ընթերցումը պարտադիր փոփոխություններ կարվեն, դրանից հետո կմտածենք հետագա քվերակության մասին»:   

Այսպիսով, նախագծին «կողմ» քվեարկեց 68 պատգամավոր, «դեմ»՝ 17, «ձեռնպահ»՝ 17 պատգամավոր:

Placeholder
Առաջին ընթերցմամբ ընդունվեց Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը