«Երախտագիտություն» մեդալ՝ Հրանտ Թոխատյանին ու Արտակ Հերիքյանին
Մշակույթ
13:10 08/12/2015
ԼՂՀ

«Երախտագիտություն» մեդալ՝ Հրանտ Թոխատյանին ու Արտակ Հերիքյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների,  «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ավանդի համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը և «Արմենիա»  հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն և պրոդյուսեր Արտակ Հերիքյանը։ Այս մասին հայտնեցին  Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Placeholder
«Երախտագիտություն» մեդալ՝ Հրանտ Թոխատյանին ու Արտակ Հերիքյանին