Միլեր. «Գազպրոմն» ու Իրանը քննարկում են Հայաստանին գազ մատակարարելու փոխանակման գործողություններ
Տնտեսություն
11:36 09/12/2015
Հայաստան

Միլեր. «Գազպրոմն» ու Իրանը քննարկում են Հայաստանին գազ մատակարարելու փոխանակման գործողություններ

«ՏԱՍՍ» գործակալությունը հաղորդում է, «Գազպրոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Միլերը հայտարարել է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը և Իրանը աշխատում են Հայաստանին գազ մատակարարելու փոխանակման գործողությունների հարցի շուրջ:

Ինչպես տեղեկացվում է, Միլերը նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեի հետ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ավարտին:

«Այո, թեմային անդրադարձ եղել է, և մենք այս պահին մեր իրանցի գործընկերների հետ քննարկում ենք փոխանակման գործողությունների հարցը»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե խոսե՞լ են արդյոք Իրանից Հայաստան գազամատակարարման թեմայով՝ Վրաստանի տարածքը որպես գազամատակարարման համար տարանցիկ ճանապարհ օգտագործելու բանակցությունների շրջանակներում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Գազպրոմ» գազային հոլդինգի տեղեկատվության ծառայությունը նշել է, որ «Գազպրոմն» ու Վրաստանը երեքշաբթի շարունակել են քննարկել ռուսական գազը Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհով անցկացնելու թեման։ 2014թվականին  «Գազպրոմ»-ը Վրաստան է մատակարարել 0.3մլրդ խմ գազ:
 

Placeholder
Միլեր. «Գազպրոմն» ու Իրանը քննարկում են Հայաստանին գազ մատակարարելու փոխանակման գործողություններ