Սկսվել է քաղաքական դաշտի վերադասավորումների փուլը. քաղաքագետ
Քաղաքական
11:40 09/12/2015

Սկսվել է քաղաքական դաշտի վերադասավորումների փուլը. քաղաքագետ

Այժմ՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո, առաջնային հարցերից մեկը քաղաքական դաշտի վերադասավորումներն են, կուսակցություններն  արդեն իսկ ակտիվորեն պատրաստվում են  առաջիկ խորհրդարանական ընտրություններին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Նրա խոսքով, կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում խորհրդարանական ընտրությունների  դերն ավելի մեծ է լինելու, քանի որ ձևավորելու է կառավարությունը:

Անցումային փուլում, ըստ քաղաքագետի, կլինեն ներխորհրդարանական քննարկումներ նոր «Ընտրական օրենսգրքի» շուրջ, որը պետք է ընդունվի ձայների բացարձակ մեծամասնությամբ:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունը կկարողանա միասնական հանդես գալ առաջիկա խորհրդարանական ընտրություններում, քաղաքագետն ասաց, որ հայաստանյան ընտրությունների պատմությունը ցույց է տալիս, որ նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմությունը միշտ փորձում է միասնական ճակատով հանդես գալ, այլ հարց է ստացվում է, թե ոնց: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Ա.Մարգարովի խոսքով, փորձում են առանձին հանդես գալ կամ փոքր կոալիցիաներով:

«Ընտրություններին կարող են հանդես գալ միասնական ճակատով, ձևավորել կոալիցիա ու ավելի շատ ձայն ստանալ, կամ հանդես գալ առանձին ուժերով՝ հաշվի առնելով բողոքող ընտրազանգվածին»,- նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով, սահմանադրության փոփոխություններին «ոչ» ասող քաղաքացիների մի զանգված այդպես իր բողոքն էր արտահայտել իշխանություններին, այլ ոչ թե  փոփոխությունների բովանդակությանը:

«Ընդդիմությունը կկարողանա՞  մոբիլիզացնել այդ ընտրազանգվածը ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստանալ նրանց քվեն, հենց ընդդիմության գործն է լինելու»,- ասաց Ա.Մարգարովը:

Placeholder
Սկսվել է քաղաքական դաշտի վերադասավորումների փուլը. քաղաքագետ