ՀՅԴ-ն՝ կոալիցիա կազմելու մասին. «Գուցե նման խնդիր էլ դրվի». ՀԺ
Օրվա մամուլ
09:43 09/12/2015

ՀՅԴ-ն՝ կոալիցիա կազմելու մասին. «Գուցե նման խնդիր էլ դրվի». ՀԺ

Երբ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը  դաշնակցական  պատգամավոր Արծվիկ Մինասյանին  հարցրել է՝ ՀՀԿ-ՀՅԴ  կոալիցիոն փաստաթղթի ստորագրում առաջիկայում  սպասվո՞ւմ է, նա պատասխանել է. «Եթե այդպիսի  օրակարգային  հարց առաջանա, գուցե նման խնդիր էլ դրվի»:

Նա ասել է, որ իրենց մուտքը ցանկացած  տեղ պետք է իրավիճակ փոխի, դրական սպասումներ առաջացնի. «Սահմանադրական  փոփոխությունների մասով,  կարծում եմ,  գաղտնիք չեմ բացի, որ ասեմ,  մենք իրականում մեր հեղինակությունն ենք դրել, թե՛ որպես  դաշնակցություն և թե՛ որպես  առանձին  անհատներ, որովհետև համոզված ենք, որ դա երկրում  ստեղծելու է  իրական փոփոխությունների հնարավորություն: Մենք այդ գերծողությանը  գնացել ենք  գիտակցված, և եթե վաղը, մյուս օրը կպահանջվի, որ ավելի մեծ պատասխանատվություն վերցնենք, պատրաստ ենք այդ պատասխանատվությունը վերցնել»:

Հարցին՝ այսինքն, սպասենք, որ առաջիկայում  կարող է դաշնակցական  նախարարնե՞ր  լինեն կառավարությունում, այլ պաշտոններում՝ նկատառմանը  Մինասյանը  պատասխանել է. «Բերեք չբացառենք, բայց հաստատ ոչինչ չասենք»:

Նա նշել է, որ բարեփոխումների իրականացման համար պարտադիր չէ կոալիցիոն  հուշագիր ստորագրել:

Placeholder
ՀՅԴ-ն՝ կոալիցիա կազմելու մասին. «Գուցե նման խնդիր էլ դրվի». ՀԺ