Արմեն Մուրադյանի պարզաբանումը՝ դեղերի գների վերաբերյալ
Առողջություն
15:33 10/12/2015
Հայաստան

Արմեն Մուրադյանի պարզաբանումը՝ դեղերի գների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում գրանցված է շուրջ 4500 անվանում դեղ,  որոնցից ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկվել են թվով 50 անվանում առավել լայն սպառում ունեցող դեղերի մանրածախ գները:  Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքերով՝   մշտադիտարկումներն  իրականացվել են մայիս–նոյեմբեր ամիսների ընթացքում:

«Բանակցությունների և դինամիկ մոնիտորինգային աշխատանքների արդյունքում կարողացել ենք տեսնել դեղերի գների նվազում: Մասնավորապես, 50 անվանում  դեղերի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է, որ 60 տոկոս դեղերի գները մնացել են անփոփոխ, 34 տոկոս դեղերի գները նվազել են մինչև 30 տոկոս, 6 տոկոս դեղերի գները բարձրացել են մինչև 3 տոկոս: Դա հիմնականում կապված էր սեզոնային դեղերի վաճառքի հետ»,- ասաց Ա.Մուրադյանը:

Ըստ նախարարի՝  նոյեմբերին ևս իրականացվել է նույն 50 անվանում դեղերի գների մշտադիտարկում, որի արդյունքում նկատվել է 4 անուն դեղերի գների նվազում: 
 

Placeholder
Արմեն Մուրադյանի պարզաբանումը՝ դեղերի գների վերաբերյալ