Զինվոր է վիրավորվել.  Նրա վիճակը կայուն ծանր է
Տարածաշրջան
18:29 10/12/2015
Հայաստան

Զինվոր է վիրավորվել. Նրա վիճակը կայուն ծանր է

Դեկտեմբերի 9-ին  վիրավորվել է զինծառայող Ռազմիկ Աբրահամյանը, ում գիշերը տեղափոխել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը Panorama.am-ին հայտնեց, որ զինծառայողը ստացել է կրծքավանդակի ձախ կեսի թափանցող գնդակային վիրավորում:

«Նրան գիշերը վիրահատել ենք, վիճակը գնահատվում է կայուն ծանր, գիտակցությունը տեղն է»,- ասաց Ա.Խաչատրյանը: 
 

Placeholder
Զինվոր է վիրավորվել. Նրա վիճակը կայուն ծանր է