Վարչապետն ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկ է անելու. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:36 10/12/2015

Վարչապետն ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկ է անելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «ՀՀ կառավարության՝ այսօր կայանալիք նիստում  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը  հայտարարելու է խորհրդարանի  արտահերթ  նիստ գումարելու  նախաձեռնությամբ  հանդես գալու  մասին: ԱԺ արտահերթ  նիստը նախատեսվում է հրավիրել դեկտեմբերի 14-ին, որի օրակարգում կընդգրկվեն ՀՀ կառավարության ներկայացրած  նախագծերը՝ հիմնականում համաձայնագրեր, պայմանագրեր և այլն: Երեկ ՀՀԿ-ականները  նշում էին, որ իրենց համար անհասկանալի է մնում, թե ինչպես են կազմակերպելու  ՀՀ վերահսկիչ  պալատի  հաշվետվության  քննարկումը, քանի որ ընդամենը  մեկ օր է մնացել  ԱԺ հերթական  քառօրյային:  Նշենք, որ մի քանի քառօրյա շարունակ  ՀՀ ՎՊ-ն պետք է  ներկայացնի  իր տարեկան հաշվետվությունը, սակայն տարբեր նախագծերի քննարկումները «առաջ» են ընկնում, ու ՎՊ-ին ժամանակ չի մնում»:

Placeholder
Վարչապետն ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկ է անելու. «Ժողովուրդ»